Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Հանը Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնին կոչ է արել զբաղեցրած պաշտոնը լքել, հայտնում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ Ջոնսոնը «պետք է հեռանա» մեծ թվով սխալների պատճառով, որոնք թույլ է տվել երկրի ԱԳ նախարարի պաշտոնում:

Մասնավորապես, Հանի խոսքով, Ջոնսոնն իր արտահայտություններով  վիրավորել է Լիբիայի, ԱՄՆ եւ այլ երկրների բնակիչներին: