Եվրամիությունը մտադիր է ապօրինի միգրացիայի դեմ պայքարի նպատակով ընդլայնել Լիբիայի առափնյա ծառայության ուսուցման ծրագիրը: Այս մասին հայտնում է Welt am Sonntag պարբերականը:

Պարբերականի տեղեկություններով՝ ԵՄ-ն ծրագրում է նախապատրաստություն անցկացնել, ինչպես նաեւ մակույկներով ու վերգետնյա տրանսպորտով ապահովել ոչ միայն Լիբիայի առափնյա ծառայությանը, այլ նաեւ  ոստիկանական ստորաբաժանումներին, որոնք մասնակցում են երկրի առափերի պահպանությանը:

Եվրահանձնաժողովն այս նպատակի համար 30 մլն եվրո կհատկացնի, եւս 16 մլն եվրո կտրամադրի Իտալիային, նշում է Welt am Sonntag-ը: Նշվում է, որ իտալական կողմը կստանձնի նաեւ լիբիացի ոստիկանների պատրաստումը, որը կանցկացվի Միջերկրական ծովում փախստականներին ապօրինի տեղափոխների դեմ պայքարի ЕС Sophia առաքելության շրջանակից դուրս: