Երեկ՝ նոյենբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Բագրատաշեն գյուղի վարչական ներկայացուցիչ Արկադի Մակյանը Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք ահազանգել է, որ գյուղի սկզբնամասում գտնվող լճակում տղամարդու դի կա:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները քաղաքացիների օգնությամբ լճակից դուրս են բերել նույն գյուղի բնակիչ, 45-ամյա Նորիկ Մարտիրոսյանի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Փաստի առթիվ հետաքննչական բվաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ այդ թվում դիակի դատաբժշկական: