Ֆիլիպինների մի քանի հարյուր բնակիչներ մասնակցում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ցույցին, փոխանցում է Kommersant.ru-ն:
Տեղացիների դժգոհությունները սկսվել են դեռեւս նոյեմբերի 10-ին, իսկ այսօր ցուցարարները փորձել են ճեղքել Մանիլայում ԱՄՆ դեսպանատան մոտ ոստիկանական շղթան: Բազմությանը ցրելու համար իրավապահ մարմինների աշխատակիցները հրշեջ ջրցաններ են կիրառել:
Ցուցարարները հանդես են եկել պարոն Թրամփին երկիր մտնել թույլ չտալու պահանջով, նաեւ՝ ընդդեմ ԱՄՆ-ի եւ Ֆիլիպինների ռազմական համագործակցության:
Այդուհանդերձ, Դոնալդ Թրամփը բարեհաջող Ֆիլիպիններ է ժամանել, որտեղ կմասնակցի Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովին: ԱՄՆ նախագահը հրավիրված է նաեւ այսօրվա պատվավոր ընթրիքին, որը Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն կազմակերպել է Ասոցիացիայի 50-ամյակի կապակցությամբ: Ֆիլիպիններ ուղեւորությունը կլինի Ասիաի երկրներով ԱՄՆ նախագահի շրջագայության վերջին երկիրը:




























