Վրաստանի կառավարությունում կառուցվածքային եւ կադրային ծավալուն փոփոխությունների շրջանակում հնարավոր է, որ ազատվեն ՆԳ նախարար Գեորգի Մգեբրիշվիլին եւ կրթության նախարար Ալեքսանդր Ջեջելավան, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»՝ վկայակոչեկով Վրաստանի Հանրային հեռուստատեսության 1-ին ալիքը
Մգեբրիշվիլիի հրաժարականից հետո ՆԳՆ-ն կղեկավարի էկոնոմիկայի գործող նախարար Գեորգի Գախարիան: Միաժամանակ, առաջին փոխվարչապետ, Վրաստանի ֆինանսների նախարար Դմիտրի Կումսիշվիլին կզբաղեցնի Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարի պաշտոնը:
Կառավարությունում 2 նոր մարդ կհայտնվի:
Ավելի վաղ լրատվամիջոցներին հայտնի էր դարձել, որ Վրաստանի իշխանությունները ծրագրում են մի քանի նախարարություններ միավորել՝ 18 նախարարությունից թողնելով միայն 13-ը:
Առաջին ալիքի տեղեկություններով՝ ծրագրվում է նոր քննչական գերատեսչության ստեղծում, որը կգործի Պետական անվտանգության ծառայության, գլխավոր դատախազության եւ Ֆինանսների նախարարության քննչական ծառայության թվում:
Սպասվում է, որ փոփոխությունների մասին հայտարարությունը վարչապետը կկատարի երկուշաբթի՝ նոյեմբերի 13-ին:



























