Իսլանդիայի Սքալհոլթ քաղաքում բացվել է The 5 Million Star Hotel կոչվող հյուրանոցը, որտեղ հյուրերին անսովոր սենյակներ են առաջարկում։ Սենյակները թափանցիկ պղպջակների տեսքով են, որոնց ներսում կա մահճակալ, պահարան եւ 360 աստիճանով բացվող շքեղ տեսարան, հայտնում է The Daily Mail–ը։

Պղպջակները թաքնված են ձմեռային անտառում՝ եղեւնիների տակ՝ բնակիչներին պարգեւելով այնպիսի տպավորություն, թե ուր որ է ծառերի հետեւից դուրս կգա Սանտա Կլաուսը՝ նվերների պարկով։

Պղպջակների ներսում հարմարավետ ջերմաստիճան է, որը չի թողնի սառչել։ Գիշերները կարելի է անվերջ վայելել հյուսիսային փայլատակումը եւ հիանալ գիշերային աստղազարդ երկնքով։

Հյուրանոցը Ռեյկյավիկից 1 ժամվա հեռավորության վրա է գտնվում։ Այնտեղ գիշերակացի համար պետք է առնվազն 18 դոլար եւ սնունդ, քանի որ հյուրանոցի ղեկավարությունը սննդի հարցը չի լուծում։

Հյուրանոցի հիմնադիր Ռոբերտ Ռոբերտսոնը պատմել է, որ սենյակների անսովոր ձեւը ստեղծելու իրենց ոգեշնչել են ճանապարհորդները, որոնք բողոքում էին, որ փողոցում հյուսիսային փայլատակմանը սպասելը անհարմար է ցրտի պատճառով։