Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի վարչական շրջանի Ծովինար լճի հարեւանությամբ գտնվող Վերին Անտառային աղբյուրակի ամառանոցներից մեկի այգում ծառի վրա տղամարդու դի կա:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները, քննիչներն ու փրկարարները տանձենու ծառի վրայի իջեցրել են 86-ամյա Կամո Քալանթարյանի դին: 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չկան: 

Ամառանոցը, որի այգում հայտնաբերվել է Կ. Քալանթարյանի դին, պատկանում է նրա եղբորը եւ՝ ըստ նախնական տեղեկությունների, մահացածը բարձրացել է ծառ՝ տանձ հավաքելու եւ տեղի է ունեցել ողբերգությունը: 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում