Ֆիլիպինցի ցուցարարներն այրել են Հարավարեւելյանի Ասիայի պետությունների ասոցիացիայի (ՀԱՊԱ) գագաթնաժողովին մասնակցող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդանշական խրտվիլակը՝ ի նշան «ամերիկյան իմպերիալիզմի» դեմ բողոքի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ ցույցը սկսվել է երկուշաբթի առավոտյան ՀԱՊԱ 31-րդ գագաթնաժողովի մեկնարկի հետ միասին: Ցուցարարները նախապես ծրագրել էին գնալ Միջազգային կոնֆերենց կենտրոն, որտեղ անցկացվում են գագաթնաժողովի հիմնական միջոցառումները, սակայն ոստիկանները խոչընդոտել են՝ ջրցան կիրառելով:

Ցուցարարները «ԱՄՆ–ն իմպերիալիստ է», «Կա՛նգ առ ամերիկյան ռազմական մեքենա» վանկարկումներով տարել են ֆաշիստական  կեռախաչի տեսքով խաչված ձեռքերով  Թրամփի ստվարաթղթե խրտվիլակը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆիլիպիններ է ժամանել կիրակի երեկոյան իր ասիական շրջագայության շրջանակում։