Երեւանում, նոյեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23:40-ի սահմաններում Մալաթիա վարչական շրջանից «Արամյանց» բժշկական կենտրոն է տեղափոխվել 45-ամյա Սամվել Պ.ն:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ նա տեղափոխել է իրենց շենքի բակից, որտեղ նրա վրա է հարձակվել հարեւանը՝ 38-ամյա Սերգեյ Պ.-ն, ով վիճաբանության ժամանակ ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել Սամվել Պ.-ին: Վերջինս վերին եւ ստորին շրթունքի պատռված վերք ախտորոշմամբ բուժօգնության է դիմել նշված բժշկական կենտրոն:
Աղբյուրի տեղեկություններով՝ վիճաբանության ժամանակ Սամվել Պ.-ն Սերգեյ Պ.-ի կողմից ստացել է նաեւ սպառնալիքներ, ով ասել է, որ դանակով կհարվածի նրան:
Սամվել Պ.-ն աշխատում է «Ոսկե Տակառ Ալկո» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն: Ոստիկանները հայտնաբերել են տնօրենին ծեծի ենթարկած Սերգեյ Պ.-ին եւ տեղափոխել են «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոց:



























