Երեւանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում ստուգայցերի ընթացքում ժամկետանց սնունդ եւ սննդի պահպանման պայմանների խախտման դեպքեր չեն արձանագրվել: Այս մասին նշվել է այսօր՝ նոյեմբերի 13-ին, Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ հիմնանորոգված մանկապարտեզները կահավորելու նպատակով շարունակվում է անհրաժեշտ գույքի ձեռքբերման գործընթացը։
«Քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում, նախադպրոցական, մշակութային եւ առողջապահական հաստատություններում ջեռուցման համակարգերի անխափան շահագործման ուղղությամբ կատարված աշխատանքներն ավարտված են, եւ որ դրանց մեծ մասն արդեն շահագործվում է»,-ասված է հաղորդագրության մեջ:




























