ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեին հավաստիացրել է, որ նրա դաշնակիցն է եղել նրա ընտրվելու առաջին օրից սկսած: Այս մասին հայտնել է Ֆիլիպինների նախագահի մամուլի քարտուղար Գարրի Ռոկեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես չգիտեմ՝ արդյոք չափից ավելի շատ բան չեմ բացահայտում ձեզ այս տեղեկությունը հայտնելով, սակայն Ֆիլիպինների նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ-ի եւ Ֆիլիպինների դաշինքը միշտ շատ ամուր եւ կարեւոր է եղել: Նա ընդունել է, որ երկկողմանի հարաբերություններում եղել են նաեւ շատ դառը պահեր: Այդ դառը պահերն են կամ հայտարարությունները, որ Դուտերտեի վարչակազմի վերաբերյալ կատարել է ԱՄՆ նախկին նախագահ (Բարաք) Օբաման: Հիմա կարծում եմ, որ ԱՄՆ նախագահ Թրամփը լուծել է այդ հարցը՝ Ֆիլիպինների նախագահին հավաստիացնելով, որ ինքը մշտապես եղել է նրա դաշնակիցը՝ նրա ընտրվելու պահից սկսած»,- մամուլի ասուլիսում ասել է Ռոկեն:
Երկուշաբթի Մանիլայում տեղի է ունեցել Դուտերտեի եւ Թրամփի առաջին պաշտոնական հանդիպումը, որը Ֆիլիպիններ է ժամանել մասնակցելու ՀԱՊԱ 31-րդ գագաթնաժողովին եւ դրան ուղեկցող միջոցառումներին:




























