Մեծ ստաժով սերֆինգիստ 49-ամյա Ջոն Զիլեսը մի կերպ է փրկվել Քալիֆորնիայի ափերին տախտակի վրա սահելիս զոհվելուց: Ափից բավականին հեռանալով՝ Զիլեսը հասկացել է, որ սեփական ուժերով վերադառնալ չի հաջողվի, փոխանցում է Life-ը: 

Սերֆինգիստի կյանքը եւ առողջությունը փրկել է Apple Watch Series 3-ը, որի մասին Ջոն Զիլեսը պատահաբար է մտաբերել: Ինչպես Զիլեսն է խոստովանել, նա պատահաբար է որոշել ժամը ստուգել, մինչ փորձում էր լողալով ափին հասնել: Տղամարդը հիշել է, որ «խնձորային» գաջեթը, ամեն ինչից զատ, կարողանում է զանգահարել:

Երեխաներին զանգահարելով եւ տեղի ունեցածի մասին զգուշացնելով՝ Զիլեսը որդուն խնդրել է համարն ուղարկել ԱՄՆ առափնյա պահպանությանը: Սերֆինգիստը ոչ միայն զանգահարել է փրկրարաներին, այլեւ նրանց է փոխանցել իր գտնվելու վայրի ճշգրիտ կոորդինատները, որից հետո ժամանած փրկարար ուղղաթիռը նրան ջրից վեր է բարձրացրել: