Ենթակառուցվածքների զարգացումը կհանգեցնի Հայաստանում աղքատության մակարդակի կրճատմանը։ Նոյեմբերի 15-ին՝ ԱԺ–ում 2018-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նման կարծիք է հայտնել ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ որպես օրինակ բերելով Շիրակի մարզը, որտեղ երկրում աղքատության ամենաբարձր մակարդակն է տիրում։

«Այսօր Գյումրիում «Ռուսթավելի» նախագծի իրացումն ակտիվ փուլում է գտնվում։ Բայց որպեսզի ամեն բան դրանով չավարտվի, լրացուցիչ ներդրումներ են պետք, որոնց թվում՝ Երեւան–Գյումրի ճանապարհի շինարարության համար, որն իրականացվում է Հյուսիս–Հարավ մայրուղու շինարարական նախագծի շրջանակում։ Եթե հիմա մայրաքաղաքից Գյումրի հասնելու համար 2.5 ժամ է պետ, ապա հետո 2 անգամ ավելի քիչ ժամանակ անհրաժեշտ կլինի»,– նշեց նախարարը։

Նրա խոսքով ժամանակի տնտեսումը կհանգեցնի տրանսպորտային հոսքի աճին։ Իսկ դրան կհետեւեն նոր բիզնես նախագծեր, ինչպես որ դա տեղի է ունենում Երեւան–Գառնի–Գեղարդ ավտոճանապարհին։ Դրանով ենթակառուցվածքների զարգացման համար կապիտալ ծախսերը կհանգեցնեն բնակչության բարեկեցության զարգացմանը։ Այդ իմաստով ոչ միայն «Ռուսթավելին» կսկսի զարգանալ, այլ նաեւ մոտակա տարածքներն աստիճանաբար կձեւափոխվեն եւ կդառնան բիզնես կենտրոններ, վստահ է Արամյանը։