«Ռոսորակը» հետազոտել է 30 հայտնի «Կաթնային» նրբերշիկների ապրանքանիշներ եւ հավելումների պետական ստանդարտի պահանջներին անհամապատասխանություններ հայտնաբերել: Այս մասին նշված է «Ռեսորակի» մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է Lenta-ն: 

Ուսումնասիրված ապրանքանիշների թվում են «Рублевский», «Дымов», «Мясницкий ряд», «Царицыно», «Черкизово», «Папа может», «Стародворские колбасы»: Նրբերշիկի նմուշներից ոչ մեկում աղիքային ցուպիկի, ոսկեգույն ստաֆիլոկոկի բակտերիաներ եւ «այլ ախտածին միկրոօրգանիզմներ», ինչպես նաեւ ծանր մետաղներ, ռադիոնուկլեիդներ եւ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ չեն հայտնաբերվել:

Երկու ապրանքանիշի արտադրանքում սոյա են հայտնաբերել, իսկ 8-ում՝ կարագինան: «Ռոսորակից» հստակեցրել են, որ սա անվտանգ նութ է, սակայն պետական ստանդարտի համաձայն՝ այն կաթնային նրբերշիկում չպետք է պարունակվի:

16 ապրանքանիշի նրբերշիկներում հակաբիոտիկներ են գտել: «Եվ եթե դրանցից 13-ում հետքեր են հայտնաբերվել, ապա 3 արտադրող («Мясницкий ряд», «Владимирский стандарт» и «Рублевский») թույլ են տրվել պարտադիր պայմանների խախտումներ»,- հստակեցրել են «Ռոսորակից»: «Ближние горки» նրբերշիկներում քաշի պակաս է հայտնաբերվել՝ պարզվել է, որ դրանք հայտարարված 450 գրամի փոխարեն կշռել են 515 գրամ: Որոշ նրբերշիկներում կաշի կամ ոսկրի եւ կռճիկի կտորներ են հայտնաբերվել՝ «Атяшево», «Мясная губернская компания», «Папа может», «Стародворские колбасы» («Вязанка»), «Царицыно» եւ «Черкизово»:

Լաբորատոր թեստերի արդյունքներով՝ նրբերշիկի 30 ապրանքանիշներից 11-ը համապատասխանել են որակի եւ փաթեթի վրա նշված տեղեկության պահանջներին, իսկ 5-ը գրազանցել են «Ռոսորակի» ստանդարտները: