Հայաստանի կառավարությունը պոտենցիալ գործընկերոջ հետ Շիրակի մարզում Կապսի ջրամբարի շինարարության նախագծի շուրջ տեխնիկական առաջադրանքների մշակման աշխատանք է տանում:
Այդ մասին հայտնել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով իշխող Հանրապետական կուսակցության խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի հարցին, թե շինարարության որ փուլում է գտնվում Կապսի ջրամբարի նախագիծը:
«Զուգահեռ քննարկում ենք նաեւ Շիրակի Կապսի ջրամբարից մինչեւ Արմավիր առանձին ուղղություն ստեղծելու հնարավորությունը, որը հնարավորություն կտա Ախուրյանի ջրամբարի ջրային ռեսուրսները Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ավելի վերահսկելի դարձնել՝ ավելացնելով օգտակարությունը մեզ համար», - հստակեցրել է վարչապետը:




























