«Յաբլոկո» կուսակցության հիմնադիր Գրիգորի Յավլինսկին, ով պատրաստվում է առաջադրվել 2018-ի նախագահական ընտրություններին, պատմել է մրցարշավին մասնակցելու իր նպատակների մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այո, իմ առաջնահերթությունը քաղաքականության փոփոխությունն է: Ես այսօր՝ 2017-ի նոյեմբերին, Ձեզ համար իրական նպատակներ եմ ձեւավորում: Այսօր՝ 2017-ի նոյեմբերին՝ 4 ամիս առաջ, իրական նպատակը պետք է լինի քաղաքականության փոփոխությունը, հասնելն այն բանին, որ դրան կողմ քվեարկեն միլիոնավոր մարդիկ», - ասել է նա:

Յավլինսկին հավելել է, որ ընտրություններում հաղթելու հարցը պետք է առանձին դիտարկել եւ, որ փոփոխությունները կարող են տեղի ունենալ «նույնիսկ եթե իշխանության կառուցվածքն ընդհանուր առմամբ պահպանվի»: