Տոկիոյի Munch's Burger Shack սրճարանի տերը, որտեղ նոյեմբերի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել էր Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ, հարստացել է «Թրամփ-ճաշի» վաճառքով, որի մեջ մտնում է կաղամբով եւ տապակած կարտոֆիլով չիզբուրգեր: Հենց այս կերակուրն էր Ծագող արեւի երկիր այցի ժամանակ պատվիրել ԱՄՆ առաջնորդը, հայտնում է Vesti-ն:
Munch's Burger Shack-ի տեր Յուտակա Յանագիսավայի խոսքով՝ Թրամփի այցից հետո իր սրճարանում հերթը կրկնակի աճել է:
«Բոլորը ցանկանում են համտեսել ԱՄՆ նախագահի նախընտրած կերակուրը»,- ասել է նա:
«Թրամփ» ճաշաբաժինն արժե 12 դոլար: Դրա մեջ է մտնում մեկ չափաբաժին աղցան եւ տավարի մսի հյութեղ կոտլետով, բանջարեղենով, հալած պանրով եւ տաք հացով չիզբուրգեր:
Բիզնեսմենն ասել է, որ Թրամփը համտեսելով Munch's Burger Shack-ի պատրաստած բուրգերը՝ սեղմել է սրճարանի տիրոջ ձեռքը եւ ասել, որ շատ համեղ էր:
Յանագիսավայի խոսքով՝ սա իր համար մեծ պատիվ էր: Ճապոնացին հայտնել է Նյու Յորքում ռեստորան բացելու ծրագրերի մասին:
Ճաշ՝ դիվանագիտական ակնարկով. ի՞նչ են մատուցել Դոնալդ Թրամփին Ճապոնիայում եւ Հարավային Կորեայում



























