«Ֆորմուլա-1»-ի բազմակի չեմպիոն Միախայել Շումախերի բոլիդը Նյու Յորքում Sotheby's-ի աճուրդում վաճառվել է 7,5 մլն դոլարով, որը գնային ռեկորդ է այս դասի ավտոմեքենաների համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ամրագոտիները կապեք, Ferrari բոլիդը, որով Միխայել Շումախերը Մոնակոյում Գրան պրի է շահել, շրջանցել է էսթիմեյթը (4-5 մլն) եւ վաճառվել 7,5 մլն դոլարով»,- հայտնել է աճուրդի տունը:
Sotheby's-ից նշել են, որ ավտոմեքենան առաջին անգամ աճուրդի են դրել ժամանակակից արվեստով, եւ նման որոշումն իրեն արդարացրել է
Աճուրդի մյուս նշանակալի իրադարձություններից էր բրիտանացի նկարիչ Ֆրենսիս Բեկոնի տրիպտիխը՝ «Ջորջ Դայերի 3 էտյուդը», որը վաճառվել է 38,6 մլն դոլարով:
Ամերկացի փոփ նկարիչ Էնդի Ուորհոլի ստեղծած Չինաստանի առաջնորդ եւ հիմնադիր Մաո Ցզեդունի դիմանկարի համար վճարել են 32,4 մլն դոլար:




























