ԱՄՆ-ն Զիմբաբվեում անցում է ակնկալում «նոր դարաշրջանին»: Այս մասին հայտարարել է Պետքարտուղարության Աֆրիկայի հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Դոնալդ Յամամոտոն՝ Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեին անուղղակի կոչ անելով նահանջել:

Նա Reuters-ի հետ հարցազրույցում, ըստ էության, մերժել է նախագահի պաշտոնում Մուգաբեի մնալու անցումային կամ արարողակարգային դերի գաղափարը:

«Սա Զիմբաբվեի համար նոր դարաշրջանին անցում է, իրականում այն, ինչի հույսն ունենք»,- ասել է Յամամոտոն:

Նա Պետքարտուղարությունում Աֆրիկյան միության պաշտոնատար անձանց հետ հանդիպումների շրջանակում ելույթ ունենալով՝ Զիմբաբվեում ստեղծված իրադրությունը որակել է որպես «անչափ փոփոխական»: Նրա խոսքով՝ քննարկվել է Զիմբաբվեի նկատմամբ ԱՄՆ մի քանի պատժամիջոցները հանելու հնարավոությունը, եթե իշխանությունները սկսեն քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներ իրականացնել: