ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման մինչեւ 2030 թվականի պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
ԿԳ նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԿԳՆ-ն կոչ է անում ոլորտի շահառուներին, մասնագետներին, փորձագետներին եւ կրթության ոլորտով հետաքրքրված կազմակերպություններին մասնակից դառնալ նախագծի հանրային քննարկմանը եւ լրամշակմանը՝ ներկայացնելով գրավոր առաջարկություններ:
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման մինչեւ 2030 թվականի պետական ծրագիրը» կքննարկվի տարբեր թիրախային մասնագիտական լսարաններում: Առաջարկությունները եւ դիտողությունները խնդրում ենք ուղարկել մինչեւ նոյեմբերի 28-ը ՀՀ կրթության եւ գիտության նախարարության էլ. փոստով՝ [email protected]»,-ասված է հաղորդագրության մեջ:




























