Թբիլիսիում Վրաստանի Պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական դեպարտամենտի հատուկ գործողությանը զրահատեխնիկա է միացել, հայտնում է «Sputnik-Грузия»-ն:

Ենթադաբար 2 մարդու ձերբակալության հատուկ գործողությունն անցկացվում է Իսանի-Սամգորի շրջանի Գաբրիել Սալոսկու փողոցում: Կասկածյալները գտնվում են բազմաբնակարան շենքերից մեկում, որտեղ 2 բնակարան է այրվում:

Դեպքի վայրում հրաձգությունը չի դադարում, պարբերաբար պայթյուններ են լսվում:

Վերջին տեղեկությունների համաձայն՝ տուժել է մեկ հատուկջոկատային, ում արդեն տեղափոխել են հիվանդանոց: Չհաստատված տեղեկություններով՝ կա եւս երկու տուժած:

Կասկածյալներին չեզոքացնելու հատուկ գործողության գոտուց ոչ հեռու գտնվող թիվ 97 հանրակրթական դպրոցում դասերը չեղյալ են համարել: