Հայաստանում կներդրվի գինու տարբերակման մշակույթ՝ ըստ դրա տարածաշրջանային  ծագման։ Այս մասին Երեւանում «Գինու համաշխարհային միտումները եւ լավագույն գործնական փորձը։ Եզրակացություններ  խորհուրդներ Հայաստանի համար» թեմայով եռօրյա գիտաաժողովի ժամանակ լրագրողներին ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։

Նրա խոսքով՝ դա կնպաստի Հայաստանում գինու նշանակության բարձրացմանը եւ տարբեր շրջաններում արտադրված գինիների միջեւ տարբերությունը ակնհայտ եւ հասկանալի կդարձնի։ «Գինու արտադրության առումով զարգացած բոլոր երկրներն անցել են այդ ճանապարհով, եւ հենց այդ ճանապարհով է որոշվում այս կամ այն գինու գինը։ Իսկ մենք չունենք այդ մշակույթը, ինչի պատառով մենք չենք կարող հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում թանկ գինին, ինչու է այն թանկ կամ ընդհակառակը, ինչու է էժան»,- ասել է Առաքելյանը։