Հայաստանում տեղական գինիներն ավելի շատ են, քան ներմուծվածները։ Aյս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, Երեւանում անցկացվող «Գինու համաշխարհային միտումները եւ լավագույն փորձը. հետեւություններ ու առաջարկություններ Հայաստանի համար» խորագրով միջազգային եռօրյա համաժողովի շրջանակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Նրա խոսքով՝ ներմուծված գինին այնքան քիչ է, որ անգամ իմաստ չունի ինչ-որ հետազոտություններ անցկացնել։ «Բայց միանշանակ է, որ «Արենին», «Ոսկեհատը», «Խնձորենին» միջազգային շուկայում կդառնան մեր այցեքարտը։ Հայ գինեգործները չեն պատրաստվում հրաժարվել հայրենական խաղողի սորտերից եւ անգամ հակառակը»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ դա չի նշանակում, որ հայկական գինին չի կարելի միախառնել տեղական եւ ներմուծված սորտերի հետ, ինչը կարող է առանձնահատուկ բույր եւ համ տալ։



























