Հայաստանի կառավարությունը մեղմացնում է պետական պարտքին առնչվող օրենսդրությունը:

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ՀՀ կառավբարության ներթական նիստում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրել «ՀՀ բյուջետային համակարգի մասին» եւ «Պետական պարտքի մասին» օրենքներում փոփոխությունների նախագիծը, որը ենթադրում է փոխել պետական պարտքի վերաբերյալ գործող դրույթը, ըստ որի, եթե պետական պարտքը գերազանցում է ՀՆԱ 60 տոկոսը, ապա պարտքն առ ոչինչ է:

Նրա խոսքով, հարցը հարկաբյուջետային կանոնների մասով գործող իրավակարգավորումները բավականին կոշտ են. «Մենք խնդրել ենք ԱԱՀ-ին, որ ներկայացնի միջազգային փորձը, որ մենք մի կողմից չգնանք թուլացման, սակայն մյուս կողմից լինենք հակացիկլիկ, համապատասխան բուֆերներ կուտակենք` վատ օրերի համար։ Այսօր մենք ունենք հետեւյալ նորմերը՝ պետական պարտքի մասին օրենքով ասվում է, որ եթե 50 տոկոս գերազանցում ես պետական պարտքը, ապա հաջորդ տարին դու պետք է ծրագրավորես նախորդ երեք տարիների միջին ՀՆԱ-ի 3 տոկոսից ոչ ավելի պակասուրդ եւ 60 տոկոսի գերազանցման դեպքում պարտքն առ ոչինչ է. Սա խիստ կոշտ մոտեցում է: Մենք նշել ենք երեք շեմ՝ 40, 50 եւ 60 տոկոս, եթե պարտքը 40 տոկոսից ավելի է, պետք է աշխատի այն նորմը, որ քո կապիտալ ծախսերը պետք է ավելի լինեմ, քան պակասուրդը, եթե 50–ից ավելի է, ապա կոշտացնում ես պայմանները, կանոն ես դնում ընթացիկ ծախսերի աճի վրա, իսկ եթե 60 տոկոսից գերազանցում է ՝ ավելի կոշտացնում ես, որ ընթացիկ ծախսերը կապես նաեւ միջին եկամուտների հետ»: