Մեքսիկայում ոստիկանական ուղղաթիռը վթարի է ենթարկվել: Արդյունքում մահացել է ոստիկանության կապիտանը եւ օդաչուն, հաղորդում է AP- ն:

Վթարի պատճառը դեռեւս հայտնի չէ: Ուղղաթիռը ընկել է Մեքսիկայի սահմանամերձ Տիխուանա քաղաքում:

Հաղորդվում է, որ ուղղաթիռը օգնել  է կասկածյալների որոնմանը, երբ տեղի է ունեցել վթարը: