Ղրղզստանի նոր նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը մտադիր է այս պաշտոնում իր նախորդին՝ Ալմազբեկ  Աթամբաեւին Հերոսի կոչում շնորհել, փոխանցում է «Ինտերֆաքսը»: 

«Ղրղզստանին ձեր անձնուրաց նվիրման եւ հեռատեսության համար դուք արժանի եք Ղրղզստանի Հերոսի կոչմանը եւ «Ակ Շումկար» (Սպիտակ բազե) շքանշանով պարգեւատրվելուն»,- ասել է Ժեենբեկովն իր երդմնակալության ելույթում:

Ղրղզստանի նոր նախագահի խոսքով՝ իր համար մեծ պատիվ կլինի Ժեենբեկովին այս կոչումը ժողովրդի անունից տալը:

Ժեենբեկովը շեշտել է, որ Աթամբաեւին պարգեւատրելը կլինի նախագահի պաշտոնում իր առաջին հրամանը: