Մենք շատ կարեւոր եւ դժվար փուլ պետք է անցնենք վերահսկողությունից աուդիտին անցնելու տեսակետից: Նոյեմբերի 24-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Վերահսկիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը:
Նրա խոսքով՝ նոր օրենքը թույլ կտա աուդիտին օգնելիս ավելի լայն հնարավորություններ ապահովել, նաեւ թույլ կողմերը հայտնաբերել, ընդհանուր պատկերացում կազմել այն մասին, որտեղ են հաջողություններ գրանցվել եւ որտեղ՝ անհաջողություններ: «Այս աշխատանքը պետք է կատարվի օրենքն ընդունելուց հետո»,- նշեց Յոլյանը՝ հավելելով, որ աուդիտի համապատասխպան մասնագետներ պատրաստելու տեսանկյունից որոշ ժամանակ եւ լուրջ աշխատանք է պահանջվում: Ըստ որում՝ նա հույս հայտնեց, որ իրենք հաջողություն կունենան:



























