Համացանցում տեսանյութ է հրապարկվել նուդիստների փարիզյան O'Naturel, ռեստորանից, հայտնում է BFM TV-ն:

Ռեստորանի պատուհանները վարագուրված են՝ անցորդների ուշադրությունը չգրավելու համար: Հաստատության պարտադիր պայմանն այն է, որ ռեստորանի հաճախորդները պետք է ամբողջությամբ մերկ լինեն:

Ճաշկերույթը սկսելուց առաջ հյուրերը հանում են հագուստը եւ պահում անհատական պահարաններում: Հաստատության ներսում հագնված են միայն մատուցողները: O'Naturel-ն աշխատում է գիշերային ժամերին, նախնական ամրագրումը պարտադիր է: