2018 թվականի բյուջեի նախագծով Հայաստանի ՀՆԱ–ի համար նախատեսված է մոտ 1 մլրդ դոլարի աճ, ինչը, հաշվի առնելով առկա իրողությունները, անհնար է իրականացնել գործնականում։ Այս մասին նոյեմբերի 24-ին լրագրողներին ասել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։

Ընդ որում, նրա խոսքով, ներքին եւ արտաքին պետական պարտքը նկատելի գերազանցում է պետության իրական եկամուտները։ «Իչպե՞ս է այդպես ստացվել, որ մենք ավելի շատ արտաքին պարտք ենք կուտակել, քան տնտեսական աճի ցուցանիշներն են, բայց նրանք հայտարարում են դրական միտումների մասին»,– հարցադրում է արել տնտեսագետը՝ հավելելով, որ 2017-ին ընդհանուր պետական պարտքը կհասնի 6 մլրդ 813 մլն դոլարի, իսկ 2018-ին՝ արդենբ 7 մլրդ 209 մլն դոլարի։