Microisoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը Լեոնարդո դա Վինչիի XVI դարի սկիզբի ձեռագիրը, որը հայտնի է որպես Լեսթերյան օրենսգիրք, կփոխանցի ֆլորենցիայում գտնվող Ուֆիցի պատկերասրահին, հաղորդում է El Periodico-ն՝ վկայակոչելով Ֆլորենցիայի թանգարանի տնօրեն Էյքե Շմիդտին:

Լեսթերյան օրենսգիրքը թանգարանում կցուցադրվի Լեոնարդո դա Վինչիի ծննդյան 500-ամյակին նվիրված ցուցահանդեսի շրջանակներում: Այն կբացվի 2018-ի հոկտեմբերին եւ կտեւի մինչեւ 2019-ի հունվար:

Լեոնարդո դա Վինչիի Լեսթերյան օրենսգիրքը 72 էջանոց աշխատություն է, որը ներկայացնում է Ֆլորենցիայում 1506-ից մինչեւ 1508 թվականի ընթացքում հեղինակի արված դիտարկումներն ու մտորումները: 1510-ին այն լրացվել է Միլանում գրված էջերով:

Տետրում կան նաեւ մեծ թվով մաթեմատիկական եւ ճարտարագիտական հաշվարկներ, դիագրամներ, նկարազարդումներ եւ նկարներ: