2018 թվականի բյուջեի նախագծի համաձայն՝ գյուղատնտեսության ոլորտի ծախսերն ավելացել են: Այս մասին նոյեմբերի 24-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ դրանք աճել են գրեթե 4 մլրդ դրամով: «Այսպիսով, գյուղատնտեսության ոլորտում ծախսերը 12 մլրդ դրամից մինչեւ 16 մլրդ դրամ կաճեն», - ասել է Խաչատրյանը` նշելով, որ դա շատ դրական տեղաշարժ է եւ այն պետք է պատշաճ կերպով գնահատել: