Սանկտ Պետերբուրգի տեղանվանական հանձնաժողովը հավանություն է տվել գրող Սերգեյ Դովլաթովի անունով Զագորոդնի պողոտայի պուրակն անվանակոչելու որոշմանը:

Որոշումը պետք է հաստատվի քաղաքապետ Գեորգի Պոլտավչենկոյի կողմից, գրում է «Բումագան»:

Քաղաքի օրենսդրական ժողովի պատգամավոր Բորիս Վիշնեւսկու խոսքով՝ հրապարակը տեղակայված է 15 եւ 17 տների միջեւ: Պատգամավորը օգոստոսին այդ պուրակը Դովլաթովի անունով կոչելու դիմում է ներկայցրել:

 «Երկու տարի ես փնտրում էի Ռուբինշտեյնի 23-րդ շենքի մոտ գտնվող հարմար վայր, որտեղ ապրում էր Ս. Դովլաթովը», - ասել է Վիշնեւսկին: