Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր ցավակցություններն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին, հաղորդում է National Catholic Register-ը:

Նա խաղաղ բնակիչների վրա այդ հարձակումը հրեշավոր է անվանել. «Հռոմի պապը աղոթում է, որ մարդիկ սովորեն հրաժարվել բռնությունից, որը հանգեցնում է մեծ տառապանքների եւ խաղաղության ուղին բռնեն»,-ասված է հաղորդագրությունում:

Սինայի թերակղզու Էլ-Արիշ քաղաքի Ալ-Ռաուդա գյուղի մզկիթում կրակոցներ եւ պայթյուններ են տեղի ունեցել ուրբաթօրյա աղոթքի ժամանակ: Վերջին տվյալներով, զոհերի թիվը հասնում է 235-ի:

Խոշոր ահաբեկչություն Եգիպտոսում. Մի քանի հարյուր մարդ է զոհվել