Պակիստանի ոստիկանությունը արցունքաբեր գազ եւ ջրանետներ է կիրառել երկրի մայրաքաղաք Իսլամաբադում բողոքի ակցիան ցրելու համար, ձերբակալվել են տասնյակ մարդիկ, հաղորդում է Geo TV-ն:

Պակիստանի մայրաքաղաքում արդեն մի քանի օր է զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունենում, որոնց պատճառը ընտրությունների մասին օրնեքը փոխելու երկրի իշխանությունների որոշումն է:

Այդ օրենքի համաձայն, մահմեդական թեկնածուները պարտավոր էին հայտարարություն ստորագրել, որտեղ կհաստատեին, որ համաձայն են չխախտել իսլամական դավանաբանությունը:

Հեռուստաալիքի փոխանցմամբ, նոյեմբերի 24-ին Պակիստանի իշխանությունները հանդես են եկել վերջին նախազգուշացմամբ, որ ցուցարարները պետք է լքեն փողոցները: մերժում ստանալով ոստիկանությունը ցույցը ցրելու գործողություն է սկսել:

Ցուցարարները զինվորականների ուղղությամբ քարեր է նետել, մի քանի մարդ վիրավորվել է: Հիվանդանոց է տեղափոխվել մոտ 30 տուժած, որոնցից 14-ը զինվորականներ են:

Բողոքի ակցիաներ են տեղի ունենում նաեւ Կարաչիում, նաեւ Սամբրիալի եւ Սիալկոտի շրջանների մի քանի բնակավայրերում: