Անգլիացի բնագետ Չարլզ Դարվինի՝ «Տեսակների ծագումը» գիտական աշխատության պատճենը, որը պարունակում է գիտնականի նշումները, աճուրդի կհանվի Լոնդոնում, Christie's աճուրդի տանը: Այն գնահատվել է 400-665 հազար դոլար, հաղորդում է աճուրդի տան կայքը:

Աճուրդի տան տվյալների համաձայն՝ Դարվինի ուղղումներով եւ նշումներով «Տեսակների ծագումը» առաջին անգամ է աճուրդի հանվում: Աճուրդը կանցկացվի դեկտեմբերի 13-ին, Լոնդոնում:

Չարլզ Դարվինը աշխատության պատճենն ուղարկել է գերմանացի թարգմանչին, որտեղ հեղինակը նշել է՝ ինչպիսի փոփոխություններ է պետք անել աշխատության գերմաներեն տարբերակում:

Ենթադրվում է, որ աշխատությունը գտնվել է թարգմանչի մոտ մինչեւ նրա մահը (1862 թ): Դրանից հետո պատճենը պահվել է հնէաբան Մելխիոր Նոյմայրի մոտ եւ նրա ընտանիքում մնացել մինչեւ ներկա պահը: