Կուբայի Պետական խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոն նոյեմբերի 24-ին Հավանայում հանդիպել է Չինաստանի ԱԳ նախարար Լի Յոն Հոյի հետ, հայտնում է DW-ը, վկայակոչելով Կուբայի պետական հեռուստատեսությունը։

Բանակցություններն անցել են Ֆիդել Կաստրոյի մահվան տարելիցի նախօրեին։

«Կողմերը ուշադրություն են դարձրել երկու երկրների բարեկամական հարաբերություններին ու քննարկել են միջազգային թեմաները, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում», -փոխանցել է կուբայական հեռուստաալիքը։

Հավանայի ու Փհենյանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները սկսվել են 1960-ին։ Դիտորդները հույս ունեն, որ ԱՄՆ-ի հետ հարաբերություների ճգնաժամի պայմաններում Կուբայի իշխանություններին կհաջողվի ազդել Հյուսիսային Կորեայի ղեկավարության վրա ու համոզել, որ հրաժարվեն միջուկային ծրագրի զարգացումից։

Այս շաբաթ ավելի վաղ Լի Յոն Հոն հանդիպել էր Կւոբայի ԱԳ նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյայի հետ, որը հայտնել էր իր հանձնառությունը «Կորեական թերակղզու խաղաղությանն ու կայունությանը»։ «Երկարաժամկետ քաղաքական որոշումը հնարավոր է միայն երկխոսության ու բանակցությունների միջոցով»,- շեշտել է Կուբայի նախարարը։