Միքելանջելոյի հանրահայտ «Դավիթ» մարմարե արձանի պատկերն այսուհետ արգելվում է կոմերցիոն նպատակներով օգտագործել Իտալիայի եւ Եվրոպայի ողջ տարածքով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Այդպիսի որոշում է ընդունել Ֆլորենցիայի տրիբունալը՝ պետական փաստաբանական գրասենյակի Visit Today ընկերության դեմ հայցի վերանայման արդյունքում: Վերջինս բարձր գներով վաճառել է Ֆլորենցիայի Նրբագեղ արվեստների ակադեմիայի պատկերասրահի տոմսերը, որտեղ պահվում է Վերածննդի նկարչի ու քանդակագործի գլուխգործոցը՝ առանց համապատասխան թույլտվության օգտագործելով արձանի պատկերը գովազդային վահանակների եւ այլնի վրա:
Բացի այդ, ընկերությանն ստիպել են առգրավել «Դավիթի» պատկերով տպագրական եւ այլ բնույթի ողջ աարտադրանքը, ինչպես նաեւ կայքից հանել նրա պատկերը: Ցանկացած շեղում եւ խախտում կտուգանվի օրը 2 հազար դոլարի չափով:
Դատարանը ճանաչել է հեղինակային իրավունքների ու արվեստի ազգային մշակութային ժառանգություն ներկայացնող ստեղծագործության պատկերի տնօրինման իրավունքների խախտում:
Ակադեմիայի ղեկավարությունը դատական որոշումը պատմական է համարել:



























