ԵՄ–ն ընդունել է ծրագիր, որով նախատեսվում է Մոլդովային մակրոֆինանսական աջակցություն ցուցաբերել։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի հայտարարությունը։
Երկրին հատկացված գումարների չափը կկազմի 100 մլն եվրո։
MFA ծրագրով մակրոֆինանսական աջակցությունը Քիշնեւին կցուցաբերվի արդեն 2-րդ անգամ։ ԵՄ–ն նշում է, որ այդ ծրագիրը հարեւան գործընկեր երկրներում ճգնաժամերին արձագանքելու գործիք է, որոնք վճարման հաշվեկշռի հետ խնդիրներ ունեն։ Որպես հիմնական պայման՝ ԵՄ–ն պահանջում է հետեւել երկրում ժողովրդավարական մեխանիզմներին եւ օրենքի գերակայությանը։ Բացի այդ, օգնությունը հատկացվում է՝ ելնելով պետական կառավարման համակարգում բարեփոխումների արդյունավետությունից։
Հիշեցնենք, որ Բրյուսելում «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովում ուշադրության կենտրոնում են եղել անդամ երկրներում բարեփոխումների հարցերը։




























