Նիդեռլանդների Հոլոքոստի եւ ցեղասպանության հետազոտությունների, ռազմական փոստաթղթերի ինստիտուտը նվեր է ստացել Ադոլֆ Հիտլերի՝ ջրաներկով արված նկարը, փոխանցում է de Volkskrant-ը:

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի փողոցային աշտարակի պատկերով նկարը ինստիտուտին է նվիրել կին, որի անունը չի բարձրաձայնվում;
Պարբերականի տվյալներով, նվիրատվություն անողի հայրն այն ձեռք է բերել ընդամենը 75 ցենտով նումիզմատների ու ֆիլատելիստների տոնավաճառում եւ միայն տուն վերադառնալիս է տեսել մակագրությունը՝ «Ա.Հիտլեր»:

Տանն այդպիսի նկար ունենալ կինը չի ցանկացել իսկ վաճառել այն՝ հոլանդական աճուրդի երկու տները հրաժարվել են:

Նկարի իսկությունը հաստատվել է մասնագետների կողմից , ինչի համար անհրաժեշտ է եղել երկու ամիս: Դա ինստիտուտի մասնագետներին կամ արվեստաբաններին հայտնի ժամանակակից Հոլանդիայի արվեստի միակ առարկան է, որի հեղինակը Հիտլերն է եղել: Ինստիտուտի տնօրեն Ֆրանկ վան Վրեի խոսքով՝ ինքը բավարաված է, որ այժմ նկարը արվեստի առարկաների բաց շուկայում կամ, օրինակ, նացիստական մասունքների աճուրդում չի հայտնվի: