Նյու Բեդֆորդի կետորսության արհեստի թանգարանը վերականգնել է Հյուսիսային Ամերիկայի ամենաերկար նկարը, որը նվիրված է կետորսությանը, հայտնում է Associated Press-ը։

Հաղորդվում է, որ 0,4 կմ երկարությամբ կտավի վերականգնման համար ծախսվել է 400 հազար դոլար, որը նվիրաբերել են մեկենացները, մասնավոր ֆոնդերը եւ կառավարությունը։

Գործակալության  տվյալներով՝ նկարը վնասվել էր քաղաքից քաղաք տեղափոխվելու հետեւանքով, մասնավորապես, բնապատկերի վրա տեղ-տեղ ճաքել էր ներկը։

Հիմա հույս կա, որ նկարը կշարունակի իր շրջագայությունը ԱՄՆ տարբեր քաղաքներով։