Միացյալ Նահանգների բնակիչները «Սեւ ուրբաթ» եւ Գոհունակության օրը ռեկորդային 7,9 միլիարդ դոլարի առցանց գնումներ են կատարել, ինչը 17,9 տոկոսով ավելին է նախորդ տարվա համեմատ, հաղորդում է Reuters-ը:
Mashable-ն գրում է, որ Salesforce մարկետինգային ընյկերության համաձայն՝ միջինում մեկ գնրոդը 122 դոլար է ծախսել, Adobe-ի հաշվարկներով՝ 135 դոլար: Պարբերականը նշում, է, որ «Սեւ ուրբաթ» ամերիկացիները 5,03 մլրդ դոլար են ծախսել, որը զեղչերի օրվա պատմության մեջ ամենամեծ գումարն է դարձել:
Adobe-ի կանխատեսմամբ՝ նոյմեբերի 27-ին՝ կիբերերկուշաբթի, ԱՄՆ-ում առցանց գնումների համար 6,6 մլրդ դոլար կծախսեն, ինչը եւս ռեկորդային կդառնա:
Նախկինում ընկերությունը հայտնել էր, որ նոյեմբերի 23 օրվա ընթացքում ԱՄՆ-ում համացանցով գնումներ կատարելիս 28,6 մլրդ դոլար են ծախսել:



























