Կալիֆորնիայի Մարինա քաղաքի քաղաքապետի թեկնածու Քեվին Սոնդերսը առաջարկում է նահանգում հալյուցինոգեն սնկերն ապաքրեականացնել, հաղորդում է The Guardian-ը:
Նա ստորագրություններ է հավաքում, որպեսզի նահանգի 21 տարեկանից բարձր բնակիչներին պսիլոցիբին պարունակող սնկերի պահման, աճեցման, վաճառքի եւ տեղափոխման համար չպատժեն:
The Guardian-ը նշում է, որ այս քայլը Կալիֆորնիայում մարիխուանայի օրինականացման նախաշեմին է կատարվում, նահանգի օրենքը ուժի մեջ կմտնի 2018-ին:
Սանդերսը նշել է, որ 2003-ին հենց այս սնկերի շնորհիվ ինքն ազատվել է հերոինի կախվածությունից:
Պսիլոցիբիինը բնական հոգեմետ է, նրա ազդեցությունը նման է կիսասինթետիկ LSD-ի ազդեցությանը: Շատ երկրներում երկու նյութերի շրջանառությունը արգելված է եւ քրեորեն պատժելի է:



























