Ռուսաստանը առաջարկում է ԱՄԷ-ում հացահատիկի մեծ պահեստ ստեղծել`Մերձավոր Արեւելքում հացահատիկի կայուն մատակարարման համար: Այս մասին հայտարարել է ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք առաջարկում ենք ԱՄԷ-ի տարածքում ռուսական հացահատիկի պահպանման համար մեծ հացահատիկի պահեստ ստեղծել Մերձավոր Արեւելքի երկրների համար հացահատիկի կայուն մատակարարումը ապահովելու համար», - Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄԷ յոթերորդ միջկառավարական հանձնաժողովի բացման ժամանակ ասել է Մանտուրովը:



























