Նոյեմբերի 26-ին բիտկոին թվային արժույթի արժեքը հաղթահարել է 9 հազար դոլարի նիշը: Այս մասին հայտնում է DW-ն` վկայակոչելով CoinDesk-ին: Կտրուկ բարձրանալով՝ մեկ օրվա ընթացքում բիտկոնը 8400 դոլարից մինչեւ 9043 դոլարի հասավ, այնուհետ նորից արժեքն ընկավ: Այժմ թվային արժույթի արժեքը 9 հազար դոլարից փոքր ինչ պակաս է:

Մինչդեռ  կրիպտոարժույթները ավանդական ֆինանսական ինստիտուտների ներկայացուցիչների շրջանում շարունակում են  թերահավատություն առաջացնել: «Բիտկոինը փող չէ, դա սպեկուլյացիայի օբյեկտ է», - նախօրեին Ifo-Schnelldienst-ում գրել է Գերմանիայի Դաշնային բանկի վարչության անդամ Կարլ Լյուդվիգ Թիլեն: