Ռուսաստանցի եւ օտարերկրացի ռեստավրատորները եւ հնագետները Բաշկիրիայի Կապովայա քարանձավում հայտնաբերել են ուղտի անսովոր նկար, որը վկայում է այն մասին, որ քարի դարի մարդիկ ակտիվորեն գեղարվեստական «նոու–հաու»–ներ էին փոխանակում, հայտնում է ՄՊՀ մամուլի ծառայությունը։
«1970-ականներից հայտնի «Ձիեր եւ Նշաններ» քանդակազարդի վրա հայտնաբերված ուղտի նկարն իր համանմանը չունի Ֆրանսիայի եւ Իսպանիայի քարանձավների կերպարվեստային համալիրների շարքում, սակայն նմանություն ունի Չելյաբինսկի մարզի Իգնատեւի քարանձավում հայտնաբերված ուղտի պատկերի հետ։ Հիմա այն հավանաբար կդառնա Հարավային Ուրալի վերին պալեոլիթի քարանձավային բեստիարիումի նշանակալի կերպարը»,– ասել է ՄՊՀ հնագիտական արշավախմբի ղեկավար Վլադիսլավ Ժիտենեւը։


























