Հայքինգն Ամերիկայում շատ տարածված զբաղմունք է: Դրա սիրահարներից է Սինտիա Բենեթը եւ իր զուգընկերը, որոնց ուղեկցում է իսկական «կատվաշունը», հաղորդում է «Մոյա պլանետան»:

2014-ին Սինտիան գտավ Գարի շանը: Մի քանի ամիս անց զույգը որոշեց, որ եւս մեկ կենդանի պետք է պահի: Երբ Բալու անունով կատվին ներկայացրեցին շանը, ամեն ինչ շատ ավելի լավ դասավորվեց. կատուն սիրահարվեց շանը:

Այնուհետ տերերը շանը որոշել են արշավի տանել:

 «Նա գտավ շրջանի ամենաբարձր ժայռը եւ վստահաբար վազեց նրա մոտ, որպեսզի մագլցի եւ վերեւից նայի տարածքին: Այդ ժամանակ էլ մենք նրան «փոքրիկ լեռնային այծ անվանեցինք», պատմել է Բենեթը: