ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովի որդին, ԲԲԸ ՎՏԲ բանկի վարչության նախագահի տեղակալ Դենիս Բորտնիկովը նշանակվել է ԲԲԸ «VTB Bank (Azerbaijan)»-ի Դիտորդական խորհրդի նախագահ:

 «VTB Bank (Azerbaijan)-ի Դիտորդական խորհրդի նախագահի պաշոտնում նշանակվել է ՎՏԲ բանկի վարչության նախագահի տեղակալ Դենիս Բորտնիկովը», - «Ինտերֆաքս-Ադրբեջանը» մեջբերում է բանկի հայտարարությունը:

Բորտնիկովը 20 տարուց ավել բանկային ոլորտում է աշխատում, որից 11 տարին ՎՏԲ խմբում:

2008-ի նոյեմբերին Ադրբեջանի Կենտրոնական բանկը հավանություն էր տվել ռուսական Վնեշտորգբանկի (ՎՏԲ) կողմից ադրբեջանական AF-Bank- ի բաժնետոմսերի 51 տոկոսի ձեռքբերմանը: Ներկայումս բանկի բաժնետերերի կառուցվածքում բաժնետոմսերի 99,99 տոկոսը պատկանում է ՎՏԲ-ին, 0,01 տոկոսը՝ ֆիզիկական անձին: