Բանգլադեշում դատարանը ուժի մեջ է թողել 139 զինծառայողների մահվան դատավճիռները 74 հոգու զանգվածային սպանության համար, այդ թվում` 57 սպաների՝ 2009 թվականի խռովությունների ժամանակ: Այս մասին հայտարարել է երկրի գլխավոր դատախազ Մահբուբի Ալամը:
Նա նշել է, որ աշխարհի ոչ մի երկրում այնպիսի դեպք, ինչպիսին 57 սպաների սպանությունն է, տեղի չի ունեցել, հաղորդում է AFP- ն:
Դատավճիռները նորից կբողոքարկվեն Գերագույն դատարանում, որն ըստ օրենքի մահապատիժների բոլոր դեպքերում վերջին խոսքի իրավունք ունի:
2013 թվականին դատարանը 152 զինվորի մահապատժի դատապարտեց սարսափելի սպանությունների համար, ինչի արդյունքում տասնյակ սպաներ են գնդակահարվել, ծեծելով մահվան հասցվել կամ կենդանի այրվել:



























