SpaceX ընկերության նախկին աշխատակից Սախիլ Գուպտան ենթադրել է, որ բիտկոին կրիպտոարժույթի հեղինակը գործարար Իլոն Մասկն է, հաղորդում է Cryptocoin News-ը:

Մասկի ընկերությունում որպես ստաժոր աշխատած Գուպտան իր տեսության օգտին  մի քանի փաստարկ է ներկայացրել:

Նախ բիտկոինը ստեղծել է ծրագրավորման C++ լեզվին կատարելապես տիրապետող մարդը:

Ըստ Գուպտի՝ այդ լեզուն ընկերությունում համատարած օգտագործվում էր, իսկ ընկերության ղեկավարը բազմից ցույց է տվել կրիպտոգրաֆիայի եւ տնտեսագիտության իր խորը գիտելիքները:

Երկրոդ՝ բիտկոինը 2008-ին հայտնվեց որպես  ներկայիս բանկային համակարգի այլընտրանք, որը ճգնաժամի ժամանակ տապալվել էր:

Իլոն Մասկն էլ հայտնի է գլոբալ խնդիրները լուծելու իր ձգտմամբ:

Երրորդ՝ բիտկոինի հարցերով հետաքրքրված գործարարը, հանրության առաջ հազվադեպ է քննարկում այդ մասին: Մի անգամ Մասկը բավական «նենգ» պատասխան տվեց, այն հարցին, թե ինչ է ինքը մտածում կրիպտոարժույթների մասին:

 «Այժմ երբ Սատոսի Նակամատոի անձը բացահայտված է, այդ հարցը կարծում եմ կարելի է փակված համարել…», -Twitter-ում գրել էր գործարարը:

Ի վերջո, Satoshi կեղծանվան տակ թաքնվող բիտկոինի ստեղծողին եւ Մասկին միավորում է այն փաստը, որ նրանք դոլարային միլիարդատերեր են: Բիտկոինի ստեղծողի հաշվին 8 մլրդ դոլարի կրիպտոարժույթ կա եւ այդ միջոցները չեն օգտագործվում: Եթե դա Մասկն է, ապա ամեն ինչ տրամաբանական է, նա բավական փող ունի  (SpaceX-ի հիմնադրի ունեցվածքը 19 մլրդ դոլար է գնահատվում), կարծում է Գուպտան: