Քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության փոխնախագահ Այսել Թուղլուքի մոր թաղման ժամանակ ազգայնականների կողմից սպառնալիքների տեսագրությունը հերքել է Թուրքիայի ՆԳ նախարարի հայտարարությանը, թե ազգայնականները «հայ» անունը չեն տվել։

Թուրքական Mezopotomya ajansi-ին հաջողվել է ստանալ ՆԳ նախարարության տեսագրությունները կապված Այսել Թուղլուքի մոր թաղման արարողությունից։ Այդ տեսանյութում հստակ լսվել է, որ բողոքի դուրս եկած ազգայնականները հայտարարում են․ «այստեղ հայ չի թաղվելու, դիակը գիշերը դուրս են հանելու»։

Նշենք, որ ավելի վաղ ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել էր, թե թաղման ժամանակ բողոքի դուրս եկած ազգայնականները  «հայ» անունը չեն տվել քուրդ կնոջ հասցեին։